Ընկերության պաշտոնական կայքում արդեն բացվել է թռիչքների տոմսերի վաճառքը։
«Աէրոֆլոտ»-ի խմբի մեջ մտնող ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը ընդլայնել է իր տարածաշրջանային թռիչքների ծրագիրը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հայաստան։ Այս մասին ասվում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։
Ավիաընկերությունը հայտնել է, որ հոկտեմբերի 29-ից շաբաթը չորս անգամ Սոչի-Գյումրի թռիչք են իրականացնելու՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
«Պոբեդա»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ընկերության պաշտոնական կայքում արդեն բացվել է թռիչքների տոմսերի վաճառքը։
Նշենք, որ ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում հինգ երկիր՝ Հայաստան, Բելառուս, Ուզբեկստան, Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։