Իրանը միացել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը

Իրանը դարձավ ՇՀԿ 9-րդ անդամը։

Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ (ՇՀԿ): Այս մասին հաղորդվում է կազմակերպության Նյու Դելիի հռչակագրում, փոխանցում է РИА Новости-ն ։

«Անդամ երկրներն ընդգծել են Իրանի Իսլամական Հանրապետության՝ ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ երկիր ընդունելու պատմական նշանակությունը»,- ասվում է փաստաթղթում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին ավելի վաղ նշել էր, որ Թեհրանի մուտքը կազմակերպություն կբավարարի անդամ բոլոր երկրների շահերը։

Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին և ներառում է Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Իրանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Բելառուսը դիտորդի կարգավիճակ ունի, սակայն անցած հուլիսին Մինսկը հայտ է ներկայացրել լիիրավ անդամակցության համար։

Կազմակերպության հիմնական խնդիրներն են անդամ երկրների տարածքներում կայունության և անվտանգության ամրապնդումը, ահաբեկչության, անջատողականության, ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, տնտեսական համագործակցության զարգացումը և այլն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print