Այս մասին Ստոլտենբերգի գրառում է արել Twitter-ում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր այս տարվա հոկտեմբերին, հայտարարել է, որ ևս մեկ տարի կմնա իր պաշտոնում։
Այս մասին Ստոլտենբերգի գրառում է արել Twitter-ում։
«Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը՝ երկարաձգելու որպես գլխավոր քարտուղար իմ լիազորությունները մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:
Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև անդրատլանտյան կապն ապահովել է մեր ազատությունն ու անվտանգությունը գրեթե 75 տարի, և ավելի վտանգավոր աշխարհում մեր դաշինքն ավելի կարևոր է, քան երբևէ», – գրել է նա։
–