Փրկարարները հանրային լողափերում բարձրախոսներով ցուցումներ են տալիս

Հուլիսի 2-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց կատարեց «Սևան» ազգային պարկի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական հենակետեր, հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայան և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատ։

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանի այցը Սևանա լճի հանրային լողափեր

Հուլիսի 2-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց կատարեց «Սևան» ազգային պարկի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական հենակետեր, հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայան և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատ։

Տնօրենի տեղակալը եղավ Սևանի երեք հանրային լողափերում հուլիսի 1-ից շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարարական հենակետերում, ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, գույք-տեխնիկային, տեղում հետևեց մոտորանավակների աշխատանքային վիճակին, ինչպես նաև մոտորանավակով շրջայց կատարեց լճում՝ ստուգելով զգուշացնող լողանշանների առկայությունը և անվտանգության կանոնների պահպանման համար առկա միջոցները։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը տնօրենի տեղակալին զեկուցեց, որ փրկարարական ծառայողները հանրային լողափերում հերթապահությունն իրականացնում են դիտարկման եղանակով՝ մոտորանավակներով մշտապես իրականցնելով շրջայցեր, ինչպես նաև բարձրախոսների միջոցով հանգստացողներին տալիս են անվտագության վարվելակերպի կանոնների հետ կապված ցուցումներ և հրահանգներ։

Ե․ Կարապետյանը եղավ նաև Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատում, զրուցեց հերթապահություն իրականացնող փրկարարների հետ, տվեց հստակ հանձնարարականներ ինչպե՛ս հսկողության տակ գնտվող, այնպե՛ս էլ մասնավոր հատվածներում խստագույնս հետևել հանգստացողների անվտանգությանը, ինչպես նաև լողամիջոցների շահագործման կանոնների պահպանմանը՝ խախտումները բացառելու և դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print