Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։
Հուլիսի 4-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ԶԻԼ մակնիշի բեռնատարը մոտ 25 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է կառուցվող շենքի համար փորված փոսում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։ Ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և այն կայանած վարորդի ինքնությունը։