🎬Հրդեհ` «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում

Շուկայի պարսպի մոտակայքում այրվել են կուտակված պլաստմասե արկղեր (մոտ 500 քմ տարածքում։

Արմավիր մարզի Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում երեկ հրդեհ է բռնկվել, այրվել են կուտակված պլաստմասե արկղերը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հուլիսի 4-ին, ժամը 20։16-ին։ Հայտնել են, որ Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվում է պլաստմասե տարաների պահեստ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: Շուկայի պարսպի մոտակայքում այրվել են կուտակված պլաստմասե արկղեր (մոտ 500 քմ տարածքում):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print