ՃՏՊ Երեւանում․ Կան տուժածներ

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Elantra» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1964 թ․) և «Volkswagen Jetta» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վառելիքի արտահոսք չկա։

Հուլիսի 5-ին, ժամը 11։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Elantra» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1964 թ․) և «Volkswagen Jetta» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վառելիքի արտահոսք չկա։

«Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ա․-ին (ծնված 1993 թ․) և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 1977թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, իսկ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Կ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print