Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման էությունը

Սա խախտում է ինչպես շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները և միջազգային ատյանների որոշումները։

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ալիևի հակահայկական ելույթներին՝ «Չմիավորման» շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ:

«Հերթական անգամ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման և նրա նախագահության հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար, այդ թվում՝ խեղաթյուրելով պատճառները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։ Սա խախտում է ինչպես շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները և միջազգային ատյանների որոշումները»,- գրել է ԱԳՆ խոսնակը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print