Հանդիպումը տեղի կունենա ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թեև վաշինգտոնյան բանակցություններում շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, բայց որոշակի առաջընթաց կա։
«Առաջիկայում ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ Հույս ունեմ՝ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը։ Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա։