🎬Խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ. Փաշինյան

Վարչապետը հույս հայտնեց, որ բոլոր հարցերը կլուծվեն դիվանագիտական ճանապարհով։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը»,– ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ բոլոր հարցերը կլուծվեն դիվանագիտական ճանապարհով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print