Հեռավար աշխատելը կթույլատրվի օրենքով

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է ամրագրել, որ հեռավար աշխատանքը կարող է իրականացվել գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ։

Հայաստանում օրենսդրական մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհում աճում է հեռավար աշխատող քաղաքացիների թիվը, հատկապես կորոնավիրուսի համաճարակից հետո, իսկ OECD-ի հետազոտության համաձայն՝ «հեռավար»-ը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, եթե այն իրականացվում է որոշակի հաճախականությամբ` շաբաթական 1-2 օր:

Այն նաև ընդլայնում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները։

Հայաստանում հեռավար աշխատանքի կանոնները աշխատանքային օրենսգրքում ներդրվել են 2020 թվականի մայիսին, բայց միայն արտահաստիքային և արտակարգ իրավիճակների համար։ Այժմ առաջարկվում է դրանք հաստատել նաև սովորական աշխատանքային պայմանագրերի համար։

Համավարակի ընթացքում և դրանից հետո Հայաստանում հեռավար աշխատողների թիվն աճել է, իսկ ռելոկանտների ներհոսքից հետո ՝ ավելի շատ։

Մասնավորապես` աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է ամրագրել, որ հեռավար աշխատանքը կարող է իրականացվել գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը դա թույլ է տալիս:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print