Չեմ ճանաչում այդպիսի պաշտոնյաների․ Զախարովան՝ Հարությունյանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Լաչինի միջանցքի ճանապարհը փոխվել է եռակողմ համաձայնության հիման վրա։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ռուսական կողմն է խնդրել, որ Լաչինի երեք գյուղ ժամ առաջ հանձնվի Ադրբեջանին, պատասխանել է. 

«Ես ծանոթ չեմ այդ հայտարարություններին և չեմ ճանաչում այդպիսի պաշտոնյաների։ Այդ պատճառով դրանք չեմ կարող մեկնաբանել։ Լաչինի միջանցքի ճանապարհը փոխվել է եռակողմ համաձայնության հիման վրա»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print