Այս տարի ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ եւ փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչեւ 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։
Հոկտեմբերի 13-15 «Մերիդիան» էքսպոկենտրոնում 18-րդ տարին անընդմեջ տեղի կունենա տարածաշրջանում ամենածավալուն տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ DigiTec 2023-ը, որն այս տարի կրում է Tech Fusion: Connecting ideas, Transforming industries խորագիրը։
«ԴիջիԹեք 2023»-ի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության եւ հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա՝ կրթությունից մինչեւ բժշկություն։
«ԴիջիԹեքին կներկայանան մի շարք նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային։ Բացի դրանից այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների առաջ։ Ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարատեսակ թիմեր, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են տեխնոլոգիաներ կամ ունեն որոշակի տեխնոլոգիաների պահանջ։ Իսկ այցելուները կծանոթանան տեխնո աշխարհի ամենաթարմ թրենդներին եւ խնդիր լուծող տեխնոլոգիաներին»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Այս տարի ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ եւ փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչեւ 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։
Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է բացառապես անվճար, սակայն այս տարի ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
Digitec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր։ Ցուցահանդեսին տարեկան այցելում է շուրջ 80․000 մարդ՝ ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական թրենդներին:
–