Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետք է Վրաստանում իր լրիվ բանտարկությունը կրի․ այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի նախարար Թեյա Ցուլուկիանին։
Փոխվարչապետը նաև հավելել է, որ կգա ժամանակ, երբ Վրաստանի ժողովուրդը և իշխանությունները համատեղ կգնահատեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ նախկին նախագահի առողջական վիճակի պատճառով Վրաստանի դեսպանին Կիևից վտարելու մասին։
–