Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Կեսօրին Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։ 

«Հուլիսի 6-ին՝ ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print