«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի էստոնական «Նարվայի» հետ։
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» հաղթանակով ավարտեց մարզումային հավաքը Վրաստանում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցեց Քութաիսիի «Տորպեդոյի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։
Վրաստանում անցկացրած նախորդ երեք խաղերում «Փյունիկը» 4:0 հաշվով հաղթել էր «Սամտրեդիային», 0:0 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Թելավիի» հետ, 7:1 հաշվով պարտության էր մատնել «Սամգուրալիին»։
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի էստոնական «Նարվայի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին Աբովյանի քաղաքային ստադիոնում։
–