Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ։
2023 թվականի հունվար-հունիս ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրային ցուցանիշը գերակատարելով շուրջ 50 մլրդ դրամով կամ 4.7%-ով:
Հարկատեսակներից ռեկորդային աճ է արձանագրվել շահութահարկի մասով՝ կազմելով 260 մլրդ դրամ։ Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 72.1 մլրդ դրամով կամ 69.5%-ով։
–