Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:
Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:
Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:


