Ֆիլիպինների Սեբու քաղաքի մայրուղիներից մեկով մոտոցիկլետով սլացող տղամարդու՝ Ջոն Մարկ Բարիենտոսի ուսապարկից դուրս է թափվել 40.000 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 50.000 դոլար). պատճառը եղել է ուսապարկի կոտրված կայծակաճարմանդը:
«Ես կողային հայելիով տեսա, որ թղթադրամները դուրս են թափվում, ուստի կանգ առա հավաքելու դրանք, բայց մյուսները նույնպես հավաքում էին թղթադրամները։ Հուսով եմ, որ նրանք կվերադարձնեն գումարը, ես փող չունեմ այդ ամենի համար վճարելու համար», – ասել է նա տեղական ռադիոկայանին:
Գումարը հաշվելուց հետո ոստիկանական բաժանմունքում ասել են, որ գումարից մոտ 14.000 ֆունտ պակասում է, չնայած երեք հոգի արդեն վերադարձրել են իրենց վերցրած թղթադրամները: