ԱՄՆ քիմիական զենքի պաշարները ոչնչացրել է

Նախագահ Ջո Բայդենի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

ԱՄՆ-ը հայտարարել է քիմիական զենքի իր պաշարներն ամբողջությամբ ոչնչացնելու մասին։ Նախագահ Ջո Բայդենի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Նշվում է, որ ԱՄՆ-ում քիմիական զենքի ոչնչացման գործընթացը տևել է ավելի քան 30 տարի:

Ջո Բայդենը կոչ է արել այն երկրներին, որոնք մինչ այժմ չեն միացել քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային, անել դա: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին և Սիրիային կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունները խախտելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print