Նյու Յորքի մի քանի շրջաններում սկուտեր վարող տղամարդը կրակ է բացել անցորդների վրա, հայտնում է CNN-ը։
Դրա հետևանքով 87-ամյա տղամարդ է զոհվել։ Եվս երեքը տուժել են։
«Մենք չգիտենք հանցագործության դրդապատճառը», – Նյու Յորքի ոստիկանության պաշտոնյան:
«Միջադեպի տեսագրությունից երևում է, որ հարձակվողը ոչ մեկին չի թիրախավորում, ոչ մեկի հետևից չի ընկնում։ Նա նստում է սկուտերը և պատահականորեն կրակում է մարդկանց վրա»,- ասել է Ջոզեֆ Քենին:
Կրակելու կասկածանքով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել. Նա երթևեկել է առանց պետհամարանիշների սկուտերով։