Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Արցախի գազամատակարարման դադարեցմանն ու Լաչինի միջանցքի շրջափակմանը։
«Խոստումնալից օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը, խիստ կարևոր է, որ էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների»,- գրել է նա Twitter–ում։
A day that began with promise again ended in disappointment & frustration. As reiterated many times by the 🇪🇺, it is crucial that the flow of energy supplies be restored without restrictions, as well as the movement of people & goods via the Lachin corridor. 1/2
— Toivo Klaar (@ToivoKlaar) July 9, 2023
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Սակայն հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը կեսօրին անջատել է վերականգնված գազամատակարարումը: