Ուզբեկստանի նախագահը վերընտրվել է

Նախնական տվյալներով՝ գործող նախագահը հավաքել է ձայների 87,05%-ը,

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ երկրի գործող ղեկավարը, ում հաղթանակին քչերն էին կասկածում, հավաքել է ձայների 87,05%-ը։ Գրում է euronews-ը։

Ուզբեկստանում ավարտվել են արտահերթ նախագահական ընտրությունները։ ԿԸՀ-ի վերջին տվյալներով՝ ընտրատեղամասեր է եկել ընտրողների գրեթե 70%-ը։ 

Մի շարք դիտորդների կարծիքով՝ ընտրական միջոցառումն անցել է առանց իրական ընդդիմության մասնակցության, ընդունված թեկնածուներից ոչ մեկը չի քննադատել Շավքաթ Միրզիյոևի ծրագիրը։

Մայիսի 1-ից Ուզբեկստանում ուժի մեջ է մտնում սահմանադրության նոր տարբերակը, որը վերականգնել է երկրի ներկայիս ղեկավարի նախագահական ժամկետները, նա կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2037 թվականը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print