Հայտնի է ՆՈՒՀ տնօրենի հավաստագրման համար վերապատրաստող կազմակերպությունների ցանկը

ԿԳՄՍ նախարարի հրամանով 9 կազմակերպություն երաշխավորվել է հավաստագրման համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով  երաշխավորվել է 9 կազմակերպություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով: 

Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ 

  • «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
  • «Էդիթ Պրինտ» ՍՊԸ 
  • «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
  • «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ 
  • «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ 
  • «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ 
  • Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան 
  • «Թիչինգ Ըքադեմի» կազմակերպություն 
  • «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ 
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print