Ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն

Որպես խափանման միջոց ընտրվել է պաշտոնավարման կասեցումը:

Խոստովանություն ստանալու և արարքի համար պատժելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները խոշտանգել են Երևան քաղաքի բնակիչ Գ. Բ-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ լրատվության բաժինը։

Նշվում է, որ քրեական վարույթով կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցանքի դեպքի առթիվ:

Հսկող դատախազը որոշումներ է կայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ-ի և նրա տեղակալ Գ. Խ-ի նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար քրեական հետապնդում հարուցել: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով շարունակում են ձեռնարկվել ծավալուն գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման, նաև այլ ծառայողների ինքնությունը պարզելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print