Մրցաշարի մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի բռնցքամարտիկները։
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մասնակցել է Վրաստանի Գորի քաղաքում անցկացված աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարին։
Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը և 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հովհաննիսյանն ու Պողոսյանը եզրափակիչում հաղթել են համապատասխանաբար ադրբեջանցի և թուրք մարզիկների։
Արծաթե մեդալակիրներ դարձել 54 կգ քաշային Արման Արզումանյանը, 63,5 կգ քաշային Հարություն Խաչատրյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը։ Լևոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը և Արթուր Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
Մրցաշարի մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի բռնցքամարտիկները։
Առաջիկայում երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում և կմասնակցի Մինսկում անցկացվելիք ԱՊՀ երկրների առաջնությանը։
–