Նիդեռլանդների վարչապետը կհեռանա քաղաքականությունից

Ըստ Նիդերլանդների ընտրական խորհրդի՝ նոր խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել նոյեմբերի կեսերին։

Հրաժարականի դիմում ներկայացրած Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում հինգերորդ անգամ չի առաջադրվի և կհեռանա քաղաքականությունից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մարկ Ռյուտեն նախարարների կաբինետի հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 7-ին՝ այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան երկար խորհրդակցություններից հետո չկարողացավ համաձայնության գալ ապաստան հայցողների հոսքը սահմանափակող միջոցների շուրջ։ Ռյուտեի պահպանողական կուսակցությունը ցանկանում էր սահմանափակել ապաստան հայցողների հոսքը, սակայն 4 կուսակցությունից բաղկացած կոալիցիայի մեջ մտնող 2 կուսակցությունները հրաժարվել էին աջակցել այս նախաձեռնությանը։

56-ամյա վարչապետը ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա մինչև հաջորդ ընտրությունները:

Ըստ Նիդերլանդների ընտրական խորհրդի՝ նոր խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել նոյեմբերի կեսերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print