Վթարի է ենթարկվել հաղորդավար Պետրոս Ղազարյանը

Ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի անվամբ։

Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 13։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են Nissan Maxima և Honda մանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն վթարից հետո, երբ Nissan-ի վարորդը Honda-ի վարորդին հարցրել է՝ ինչի է խփել իր ավոտմեքենային և տեղեկացրել, որ պետք է զանգահարեն ԱՊՊԱ, Honda-ի վարորդը մեղադրել է Nissan-ի վարորդին, և հեռացել վթարի վայրից։

Աղբյուրի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաըներության աշխատակից Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի անվամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print