էլեկտրոնային հերթագրման կարգ՝ անձնագրային ծառայություններում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն հետագայում կարգը ներդնելու է երևանամերձ հատվածներում և խոշոր քաղաքներում։

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգում գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվեն նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում: 

Հուլիսի 17-ից արդեն Երևանի բոլոր ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային տարբերակով սպասարկելուն։ 

Երևան քաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անցում է կատարելու երևանամերձ հատվածներին, խոշոր քաղաքներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print