Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս տարի Վաշինգտոնում երկու անգամ բանակցություններ են անցկացրել։
Հայ-ադրբեջանական բանակցությունների հաջողության նշանը կլինի բանակցությունների շարունակությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Կարծում եմ՝ ևս մեկ նշան կլիներ բանակցությունների շարունակությունը, ինչին մենք շարունակում ենք աջակցել։ Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնության հասնելը հնարավոր է, և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցությունների առաջիկա ամիսներին», – ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է սպասեն հայերն ու ադրբեջանցիները, որպեսզի հասկանան, որ բանակցությունները հաջող են անցել։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս տարի Վաշինգտոնում երկու անգամ բանակցություններ են անցկացրել։
Հուլիսի 21-ին սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը Բրյուսելում։