Փաստաբանները գործադուլ են անում. տեսանյութ

Երեք օր փաստաբանները գործադուլ կանեն՝ հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։

Փաստաբանները եռօրյա գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ, հայտնում է Sputnik Արմենիան:

Այս պահին նրանք փաստաբանների պալատի մոտից քայլերթով գնում են դեպի ՀՀ ՆԳՆ` պահանջելու ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։

«Մեր խնդիրը ոստիկանության ինստիտուտի դեմ չէ, մեր խնդիրը ոստիկանական համակարգում տեղ գտած բռնություններ իրականացնող անձանց հետ է, որոնք քաղաքացու իրավունքները պաշտպանելու փոխարեն բռնություն են կիրառում նրանց հանդեպ։ Մենք պահանջում ենք նրա հրաժարականը, քանի որ այս բոլոր դեպքերը եղել են նրա պաշտոնավարման ընթացքում ու նա ոչ մի պատշաճ արձագանք չի տվել»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ երեք օր փաստաբանները գործադուլ կանեն՝ հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։

Վաղը նրանք բողոքի ակցիա կանեն Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print