Իրար են բախվել «Opel» և «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները։
Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com–ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 01։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Վահագն Ա․-ի վարած «Opel»և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Ford Fusion-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, վթարի հետևանքով կա 6 տուժած։
Opel-ի վարորդը, նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 42-ամյա Ե․ Աղայանը, 30-ամյա Ա. Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Ն․ Մարկոսյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Գրիգորյանը և «Ford»-ի վարորդը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։



