ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել հարցի քննարկմանը:
Խորհրդարանն այսօր քննարկել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը։
62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողվոի նախագահի պաշտոնից։
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել հարցի քննարկմանը:
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է նախագիծը ներկայացնելու պատճառներն ու հանգամանքները: Նշվել է, որ Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում կայացած ԱԺ խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները, ինչը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով: