Փաստաբան Հարություն Հարությունյանի խոսքով՝ բողոքի ակցիան քաղաքական բնույթ չի կրում։
Ինչպես հայտնել էինք՝ այսօր մի խումբ փաստաբաններ բողոքի ակցիա իրականացրին Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ԲԴԽ-ում դատավորների նկատմամբ տեղի ունեցող գործընթացներից։
Բողոքի ակցիայի մասին նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ բողոքի ակցիան քաղաքական բնույթ չի կրում, ԲԴԽ շենքի դիմաց հավաքվել են բացառապես իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ միջազգային կառույցների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։