ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» խմբի տեղակայման նշաններ չի տեսնում. Ստոլտենբերգ

Դաշինքն ուշադրությամբ հետևում է իրավիճակին՝ հասկանալով, թե որքան կարևոր է դա բալթյան երկրների անվտանգության ապահովման համար։

ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեղակայման նշաններ առայժմ չի տեսնում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով դաշինքի գագաթնաժողովին։

«ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» խմբի տեղակայման նշաններ առայժմ չի տեսնում: Դաշինքն ուշադրությամբ հետևում է իրավիճակին՝ հասկանալով, թե որքան կարևոր է դա բալթյան երկրների անվտանգության ապահովման համար», – նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print