«Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան կորցրել է ինքնակառավարումը և կողաշրջվել ճանապարհին:
Հուլիսի 12-ին, ժամը 03։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Հ.) կորցրել է ինքնակառավարումը և կողաշրջվել ճանապարհին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից»,- ասված է հաղորդագրության մեջ: