Ծեծել են «ՀայաՔվեի» ներկայացուցիչներին և ստորագրողներին

Քիչ առաջ կրկին հարձակվել են «ՀայաՔվեի» Մարտունու ներկայացուցիչների վրա: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

«10-12 հոգով են եղել։ Թղթեր են պատռել, հարվածել մեր ներկայացուցիչներին, ծեծի են ենթարկել մի քանի ստորագրողների։ Փորձել են հարվածել ոստիկանների։ Տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Մանրամասներն՝ ավելի ուշ», – նշված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print