Դանակահարություն Եղեգնաձորում

Ծեծծկռտուքի մասնակիցներին Գլաձոր գյուղում հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Հուլիսի 11-ին, կեսգիշերն անց, Եղեգնաձոր քաղաքի դեղատան և մարկետի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել չորս տղամարդկանց միջև, որի ընթացքում 38-ամյա եղեգնաձորցին սուր-կտրող առարկայով խփել է 32-ամյա գլաձորցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցները Գլաձոր գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են բաժին, ապա ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print