Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտում

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ։

Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի մեկ խախտում են արձանագրել Մարտունու շրջանում, այդ մասին ասված է ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրում:

«Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- նշել է ՌԴ ՊՆ-ն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print