ՀՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են

Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը։

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կայացել է ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print