🎬Ադրբեջանը ՀՀ-ին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ հայտարարելով, որ այն տեղի է ունեցել բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով։

Նրա խոսքով՝ ադրբեջանական «բնապահպանական ակտիվությունը» շարունակվում է, և հիմա էլ նրանք փորձում են ՀՀ-ին բնապահպանական մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով. 

«Ադրբեջանը ՀՀ-ին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որ մտացածին են, մատնանշում է որոշումներ, որ բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի պետական ու մասնավոր կազմակերպություններն ի ցույց են դնում այդ մեղադրանքների մտացածին լինելը։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին՝ նշելով, թե այն հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print