«Մարգարա» մաքսակետում մոդուլային տաղավարներ կտեղադրվեն

Կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։

Հայ-թուրքական սահմանին՝ «Մարգարա» մաքսակետում մոդուլային տաղավարներ կտեղադրվեն։ Այս մասին նշված է Կառավարության համապատասխան որոշման մեջ։

Կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ, ՀՀ կառավարության որոշմամբ, ևս 110.2 մլն դրամ փոխանցվելու է առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:

«Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետներով և դրա իրականացման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել գումար՝ 20․06․2023թ․կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով»,– նշված է որոշման նախագծում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print