Հայաստանից անմշակ կաշվի արտահանման արգելքը երկարացվեց

Այս տարվա հունվարի 8-ից ապրիլի 30-ը հայաստանյան ընկերություններն ընդունել են 443 տոննա 751 կգ չմշակված տավարի կաշվի հումք, որի արդյունքում արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։

Բնական կաշվի ու չմշակված մորթու արտահանման ժամանակավոր արգելքը երկարացվել է ևս 6 ամսով` 2023 թվականի հուլիսի 21-ից մինչև 2024 թվականի հունվարի 21-ը, որոշումը Կառավարությունն ընդունեց այսօրվա նիստում։

Գործող արգելքը երկարացնելու առաջարկը էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է կաշվի վերամշակման տեղական արդյունաբերության աճով ու դեռևս առկա մեծ պոտենցիալով։

Նախարարության ներկայացրած վիճակագրությամբ` միայն ս.թ. հունվարի 8-ից ապրիլի 30-ը հայաստանյան ընկերություններն ընդունել են 443 տոննա 751 կգ չմշակված տավարի կաշվի հումք, որի արդյունքում արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։

Արտադրական գործընթացում աճել է նաև ընկերության աշխատակիցների թվաքանակը, ինչպես նաև ընկերությունների վերջնական արտադրանքը, որի արդյունքում էլ մեծացել է տեղական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկը։

Հիշեցնենք` կաշվի արտահանումը սահմանափակող առաջին որոշումն ընդունվել էր 2021 թվականի հունիսին և պարբերաբար երկարացվել է կես տարով` մինչև 2023 թվականի հուլիսի 21-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print