Պոլիտեխնիկի ավելի քան 600 շրջանավարտ աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում. Արմեն Ստեփանյան

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ Պոլիտեխնիկի շրջանավարտները կառավարում են կարևոր ուղղություններ կոմբինատում և արդյունաբերության ոլորտում։

9 տասնամյակ շարունակ Պոլիտեխնիկը տարբեր մասնագիտություններով մատակարարել է որակյալ մրցունակ մասնագետներ։ Պոլիտեխնիկի թվով 90-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոյի ընթացքում իր ելույթում նշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն, համալսարանի շրջանավարտ Արմեն Ստեփանյանին։

«Այս պահի դրությամբ Պոլիտեխնիկի շրջանավարտները կառավարում են կարևոր ուղղություններ կոմբինատում և արդյունաբերության ոլորտում։ Ավելի քան 600 շրջանավարտ այս պահի դրությամբ աշխատում է և արարում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»,-նշեց Արմեն Ստեփանյանը։

Ստեփանյանը նշեց, որ 2 օրից նշվելու է պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը և 9 տասնամյակ բուհը տարբեր մասնագիտություններով ոչ միայն լեռնային գործի, տեխնոլոգիաների, այլ նաև էներգետիկայի և շատ այլ մասնագիտություններով շարունակաբար մատակարարել է որակյալ մրցունակ մասնագետներ, որոնք հանքարդյունաբերական ոլորտի հետ միասին կերտել են ոչ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, այլ նաև ողջ հանքարդյունաբերական  ոլորտի պատմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print