ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ Պոլիտեխնիկի շրջանավարտները կառավարում են կարևոր ուղղություններ կոմբինատում և արդյունաբերության ոլորտում։
9 տասնամյակ շարունակ Պոլիտեխնիկը տարբեր մասնագիտություններով մատակարարել է որակյալ մրցունակ մասնագետներ։ Պոլիտեխնիկի թվով 90-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոյի ընթացքում իր ելույթում նշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն, համալսարանի շրջանավարտ Արմեն Ստեփանյանին։
«Այս պահի դրությամբ Պոլիտեխնիկի շրջանավարտները կառավարում են կարևոր ուղղություններ կոմբինատում և արդյունաբերության ոլորտում։ Ավելի քան 600 շրջանավարտ այս պահի դրությամբ աշխատում է և արարում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»,-նշեց Արմեն Ստեփանյանը։
Ստեփանյանը նշեց, որ 2 օրից նշվելու է պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը և 9 տասնամյակ բուհը տարբեր մասնագիտություններով ոչ միայն լեռնային գործի, տեխնոլոգիաների, այլ նաև էներգետիկայի և շատ այլ մասնագիտություններով շարունակաբար մատակարարել է որակյալ մրցունակ մասնագետներ, որոնք հանքարդյունաբերական ոլորտի հետ միասին կերտել են ոչ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, այլ նաև ողջ հանքարդյունաբերական ոլորտի պատմությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։