2024 թվականի հունվարից հրավառություն կիրականացվի միայն համայնքային, պետական նշանակության տոների ժամանակ`
Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը, որոշ բացառություններով, այսուհետ կարգելվի։ ԱԺ-ն ընդունեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի, այսուհետ կարգելվի հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը։
Նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, ձեռնպահ էր 22-ը։
2024 թվականի հունվարից հրավառություն կիրականացվի միայն համայնքային, պետական նշանակության տոների ժամանակ` պետության կողմից կազմակերպվող կարևոր միջոցառումների ընթացքում:
ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը առաջարկեց ՀՀ քաղաքացիներին ավելի պատասխանատու լինել և 6 ամիս չսպասել օրենքին հետևելու համար, այլ կիրառել այն հենց վաղվանից։