Զախարովայի խոսքով՝ Մոսկվան աջակցում է ցանկացած միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության։
Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հուլիսի 15-ին նախատեսված հանդիպմանը:
Նրա խոսքով՝ որևէ հետևություն անելու համար վաղ է․ «Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Ուստի պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։