Արցախցի 3-ամյա և 6-ամյա բնակիչները մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով․ ԱԳ նախարար

Դրան չի կարելի համակերպվել։

Հայաստանի հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության տոտալ պաշարումն անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով։ 21-րդ դարում։ Դրան չի կարելի համակերպվել»,- գրել է ԱԳ նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print