Նախարարին ուղեկցող ավտոմեքենան վթարի չի ենթարկվել․ ՊՆ-ն հերքում է

Պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը։

Պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկությունը, թե վթարի է ենթարկվել նախարարին ուղեկցող՝ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին սպասարկող ավտոմեքենան։

ՊՆ մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել են. «Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ավան վարչական շրջանում հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի մեքենաներից մեկը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, և այդ ավտոմեքենում եղել են նախարարի անվտանգության աշխատակիցները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print