Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ․ փաստաբան

Փաստաբանը տեղեկացրել է, որ ըստ հոդվածի սահմանված պատիժն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։ Ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը․

«Հանրությանը իրազեկում եմ,որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ»,-գրել է փաստաբանը։

Նաև տեղեկացրել է, որ Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։

Այդ հոդվածով սահմանված պատիժն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ավելի վաղ սոցցանցերում և մամուլում լուրեր տարածվեցին, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է Ասկերանի իր տանը, ձերբակալությանը նախորդել է խուզարկությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print